
Զինվորականները գրոհել են Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենգազիում տեղակայված իսլամական զինված խմբավորումների ճամբարը:
Բենգազիի իսլամիստների ճամբարի գրոհը ղեկավարել է պաշտոնաթող գնդապետ, ով օպերացիան անվանել է «Լիբիայի արժանապատվություն»:
Վերջինիս կողմնակիցները պնդում են, որ գրոհին մասնակցել են նաև բանակային ստորաբաժանումներ, սակայն երկրի վարչապետը այս օպերացիան անօրինական է անվանել:
Ալժիրն արդեն փակել է իր դեսպանատունն ու հյուպատոսարանը Տրիպոլիում`իր աշխատակիցների ու դիպլոմատների անվտանգության համար զգուշանալով:
2011 թվականի աշունից հետո, երբ գահընկեց արեցին Մուամմար Քադաֆիին, Լիբիայում գործում են մոտ 1700 տարբեր զինված խմբավորումներ, որոնցից յուրանքանչյուրն իր նպատակն է հետապնդում, տեղեկացնում է bbc.co.uk-ը: