
Մեծ Բրիտանիան կորցնում է գրավչությունը զբոսաշրջիկների համար,քանի որ զբոսաշրջիկների 20 տոկոսը բողոքում է այցագրեր ստանալու ժամանակ եղած դժվարություններից,- հայտնում է Daily Mail-ը: Այցագրերի պատճառով Մեծ Բրիտանիան տարեկան կորցնում է 300 հազար զբոսաշրջիկ, որոնք մտադիր էին այցելել թագավորություն: Լոնդոնը նաեւ կորցնում է իր դիրքերը զբոսաշրջիկների աչքում: Համաձայն հետազոտության` Լոնդոնը այլեւս չի համարվում զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաքը: Այս ընթացքում զբոսաշրջիկների թիվն ավելացել է Հոնկոնգում եւ Սինգապուրում` 18 եւ 16 տոկոս համապատասխանաբար: