«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում, զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի եղբայրը` Վարդան Խաչատրյանն, ասաց, որ պատրաստվում են հարազատներով լուրջ քայլերի դիմել: Նա հայտնեց, որ դատական համակարգին մոտ կանգնած մարդկանցից իրեն տեղեկություններ են հասել, որ իր եղբորը 18 տարվա ազատազրկման են դատապարտում Լյուքս Ստեփանյանի ծնողներին հանգստացնելու նպատակով: «Եթե մյուս կողմին հանգստացնելու համար են դա անում, ապա մեր կողմը չի լռելու ու կտեսնեք՝ այս սպանությունը կդառնա ազգային ողբերգություն, վենդետա: Մենք էլ չենք լռելու, թող դատեն իմ եղբորը օրենքի շրջանակներում, թե չէ` մենք մեր քայլերի համար պատասխանատու չենք լինի: Այլեւս չենք կարող լռել, այն երեխան այնտեղ մեռնում է: Դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թող թույլ չտա, որ ավելի վատ բաներ տեղի ունենան, թող օրենքով իմ եղբորը դատեն, բայց ոչ անարդար»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: