Կազմվել է 4200 տուգանքի որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա դրությամբ, ՀՀ ճանապարհային ոստիկանությունը կազմել է 4200 տուգանքի որոշում երթևեկությունը վերահսկող տեսախցիկների և արագաչափ սարքերի արձանագրած տվյալների հիման վրա. այս մասին armlur.am -ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: Հիշեցնենք, որ հունվարի 16-ից Երևանի կենտրոնական փողոցներում գործարկվեցին երթևեկությունը վերահսկող տեսախցիկներն ու արագաչափ սարքերը: Կազմված տուգանքների հիման վրա գանձվելիք տուգանքների ընդհանուր գումարի չափը ոստիկանությունն առայժմ չի նշում: Ըստ ոստիկանության՝ տուգանքները հիմնականում երեք` չափի են 12 հազար, 17 հազար և 32 հազար դրամ: Տեսախցիկները տեղակայված են.Աբովյան-Կորյուն,Կոմիտաս-Վաղարշյան,Բաղրամյան-Մոսկովյան,Բաղրամյան-Պռոշյան,Մաշտոց-Թումանյան,Մաշտոց-Ամիրյան,Խանջյան-Տիգրան Մեծ,Խանջյան-Սայաթ Նովա,Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ,Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:Արագաչափ սարքերը տեղակայված են.Իսակովի,Արշակունյաց,Մյասնիկյան,Թբիլիսյան,Աթենքի,Բագրատունյաց,Սարա  լանջի,Աճառյան,Լենին գրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):




Լրահոս