
Ջիլիո կղզում, որի ափերին կործանվեց Costa Concordia նավը, նկատվում է զբոսաշրջիկների կտրուկ աճ. մարդիկ գալիս են այստեղ՝ խորտակված նավի ֆոնին նկարվելու,- հաղորդում է France-Presse -ը: Հանգստյան օրերին զբոսաշրջիկները գրոհել են Ջիլիո կղզին, որտեղ ապրում է ընդամենը 800 մարդ: Նրանք ափամերձ ժայռերի վրա հարմար դիրք են փնտրել խորտակված նավի ֆոնին լուսանկարվելու համար: Հիշեցնենք, որ Costa Concordia զբոսաշրջային նավը խորտակվել է հունվարի 14-ի գիշերը: Նավի վրա եղել է ավելի քան 4200 մարդ: Աղետի հետեւանքով զոհվել է 13 մարդ, շուրջ 20-ը համարվում են անհետ կորած: