Չորեքշաբթի կքննարկվի «100 տոկոս համամասնական ընտրակարգի» անցում կատարելու նախագիծը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը մտադիր է ԱԺ առաջիկա քառօրյայում արտահերթ կարգով քննարկել Ազգային ժողովի ներկայիս խառը ընտրակարգից  «100 տոկոս համամասնական ընտրակարգի» անցում կատարելու նախագիծը: Մեր տեղեկություններով՝  դա լինելու է չորեքշաբթի օրը: Երեկ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները նախագծին քվեարկել են կողմ, իսկ ՀՀԿ-ականներն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դեմ: Դեռ մինչեւ քվեարկելը Ջհանգիրյանն առաջարկել է քննարկումներ չծավալել հարցի շուրջ, քանի որ բոլորի դիրքորոշումը պարզ է, պարզ է նաեւ, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Էդմոն Մարուքյանը քվեարկելու է ՀՀԿ-ականների նման: «Ասի, չէ, Էդմոնդն անցնելու է այն կողմ»,- նիստի ավարտին ասել է Ջհանգիրյանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:         




Լրահոս