
Բրիտանական հեռահաղորդակցման BBC ընկերությունը հայտարարել է նոր գլխավոր տնօրեն փնտրելու մասին` պայմանով, որ նա ավելի քիչ աշխատավարձ է ստանալու, քան իր նախորդները,- գրում է The Times-ը: Ընկերության դիտորդական խորհրդի նախագահ լորդ Պատենայի խոսքերով՝ BBC-ն արդեն վարձել է տնօրենների որոնումներով զբաղվող գլխավոր միջազգային ֆիրմային` հարմար թեկանծու փնտրելու համար: Պատենայի խոսքերով՝ ինքը հույս ունի տնօրենին փոխել մինչեւ իր հեռանալը`2015 թվականը: