
Արկանզասի գերագույն դատարանը ժամանակավոր թույլ էր տվել նահանգում գեյ- ամուսնությունների օրինականացումը. թույլտվությունը պիտի գործեր ընդամենը 5 օրվա ընթացքում:
Անցած շաբաթ Արկանզասի ցածր ատյանի դատարանը հետաձգել էր նահանգի՝ գեյ-ամուսնությունների արգելքը, և երկուշաբթիից սկսած շուրջ 450 համասեռամոլ զույգեր գրանցել էին իրենց ամուսնությունները:
Այնինչ, Արկանզասի գերագույն դատարանը ստորին դատարանի որոշումը հետաձգել է:
Մի քանի ամիսների ընթացքում Միչիգանը, Տեխասը, Յուտան, Օկլահոման և Վիրջինիան իրենց օրենսդրությունները փոփոխել են՝ «կանաչ լույս» վառելով գեյ- զույգերի համար:
Այնինչ ԱՄՆ-ի պահպանողական հարավում միայն Արկանզասը որոշեց թույլ տալ համասեռամոլ զույգերին գրանցել իերնց ամուսնությունները, բայց ինչպես տեսնում ենք, դա երկար չտևեց: