Գուանտանամոյի բանտարկյալին այլևս ստիպողաբար չեն կերակրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի դաշնային դատավորը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Գաունտանամոյի բանտում հացադուլ անցկացնող բանտարկյալի պարտադիր կերակրումը:
Այս որոշմամբ Սիրիայի քաղաքացի Աբու Վայել Դխիաբը այլևս պարտադիր չի կերակրվի մինչև հաջորդ շաբաթ նշանակված դատաքննությունը, որին կդիտարկվի ընդանրապես այդ կերակրումը դադարեցնելու վերաբերյալ նրա դիմումը:
Իրավապաշտպանները և Ամերիկյան բժշկական ասոցիացիան կոչ են անում դադարեցնել նման գործելակերպը:
Անցած տարի զանգվածային հացադուլի ժամանակ այդ բանտի բանտարկյալներին ստիպողաբար էին կերակրում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել Գուանտանամոյի բանտը փակելու առաջարկությամբ: Նրա խոսքով, բանտարկյալների պահպանման այդ կենտրոնը «հակասում է իրենց արժեքներին» և վնաս է հասցնում երկրի շահերին, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս