Տեխնոլոգիական հսկաներ, սմարթֆոնների և համակարգչային պլանշետների համաշխարհային շուկայում մրցակիցներ Google –ը և Apple-ը պայմանավորվել են հետ կանչել արտոնագրերի խախտման համար փոխադարձ հայցերը:
Համատեղ դիմումում ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են նաև, որ մտադիր են միասին աշխատել արտոնագրերի համակարգի բարեփոխման ուղղությամբ:
Ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ չի տա նրանց օգտվել միմյանց տեխնոլոգիաներից:
Google-ի Android օպերացիոն համակարգի հիման վրա հեռախոսներ արտադրող
Apple-ը և այլ ընկերությունները արդեն ողջ աշխարհով մեկ արտոնագրերի խախտման վերաբերյալ տասնակ հայցեր են ներկայացրել միմյանց դեմ:
Ավելի վաղ այս ամիս Կալիֆորնիայի երդվյալ ատենակալների դատարանը սմարթֆոնների արտադրության համար օգտագործվող երկու արտոնագրերի խախտման պատճառով Apple-ին 119,6 մլն դոլարի տուգանք էր նշանակել, տեղեկացնում է BBC-ին: