
Այսօր Աղվերանում մեկնարկել է Տարածքային կառավարման նախարարության նախաձեռնած ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների թեմայով տեղեկատվական հանդիպումը:
Փոխնախարար Վաչե Տերտերյանը հանդիպման սկզբում նշեց, որ համայնքների խոշորացման ծրագրի ուղղությամբ իրենք արդեն երկու տարի աշխատում են, բայց վերջին շրջանում են միայն աշխատանքներն ավելի ինտենսիվ դարձել: Թե ինչպես է Հայաստանում իրագործվելու գյուղական բնակավայրերի միավորման գործընթացը՝ նախարարության պատասխանատուները վերջնականապես դեռ չեն ճշտել: Վ. Տերտերյանը խոստովանեց, որ տեղեկատվական հանդիպման նպատական էլ հենց իրենց մտահոգությունը լրատվամիջոցներով տարածելուն է ուղղված, որպեսզի ամենատարբեր շրջանակներից օգտակար առաջարկներ ստանան:
Կազմակերպիչները հուսով են, որ երկօրյա հանդիպումը կնպաստի իրենց ծրագրի արդյունավետության բարձրացմանը: