
Ազգային Ժողովի ոչ իշխանական ուժերի «հրաշալի քառյակը» այս պահին ՀԱԿ խմբակցությունում անցկացնում է իր հերթական դռնփակ նիստը:
Ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ նիստի օրակարգը կձևավորվի տեղում: Հնարավոր է նաև քննարկեն Կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում հայտնելու հարցը:
Հանդիպմանը ԲՀԿ-ից ներկա են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից` Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից էլ ներկա են Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: