ԿՈՆՍԵՆՍՈՒՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի քաղխորհուրդը երեկ քննարկել է առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը, սակայն ընդհանուր գծերով: Նիստից հետո Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկվել են առաջիկա ամիսներին Կոնգրեսի ռազմավարությանը, մասնավորապես փետրվար-մարտին վերսկսվող հանրահավաքային արշավին վերաբերող հարցեր: Ավելին, ըստ նրա` Կոնգրեսը նախապատրաստում է համաժողովրդական ընդվզման ալիք` նպատակ ունենալով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Քննարկումները Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կամ ԱԺ-ի ընտրությունների վերաբերյալ եղել են այս կոնտեքստում»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Կոնգրեսի համամասնական ցուցակին, ապա Զուրաբյանի խոսքերով` քննարկվել են նախընտրական ցուցակների ձեւավորման սկզբունքներին եւ մեծամասնական ընտրությունների մասնակցությանը վերաբերող հարցեր, ընտրությունների մասնակցության սկզբունքների մասին խոսվել է շատ ընդհանուր արտահայտություններով: Կոնգրեսը ցանկանում է` այդ հարցերն անցնեն վերջինիս մաս կազմող 18 կուսակցությունների կոնսենսուսով:




Լրահոս