Դել Բոսկեն ափսոսանք է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի ֆուտբոլի  հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն  խոսել է «Մունդիալ 2014»-ին հրավիրած ֆուտբոլիստների մասին: Նա իր ափսոսանքն է հայտնել, որ իտալական «Նապոլի»-ի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը չի հայտնվել  հավաքականի հայտացուցակում: Մարզիչը նշել է, որ չէր կարող հավաքական հրավիրել միանգամից բոլոր արժանի ֆուտբոլիստներին:

«Կարծում եք՝  ինձ չի՞ տխրեցրել այն, որ մի քանի ֆուտբոլիստների չեմ կարողացել հայտացուցակում ընդգրկել: Անհնար է վերցնել բոլորին, ովքեր արժանի են: Չեմ պատրաստվում պարզաբանումներ տալ այն ֆուտբոլիստների մասին, որոնք չեն հայտնվել հայտացուցակում: Դա սխալ կլիներ: Կալյեխոնը նրանից մեկն էր, ում թեկնածությունը մենք քննարկել ենք: Մենք միշտ հետևում ենք մեր խաղացողներին»,- նշել  է Դել Բոսկեն:




Լրահոս