Դավիթ Լոքյանը` իր որդու սպասվելիք նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդու` Սերգեյ Լոքյանի` ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու մասին տեղեկությունները  իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին armlur.am-ին ասաց Դավիթ Լոքյանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո վերջինիս խորհրդական` Սերգեյ Լոքյանը դիմում էր գրել եւ հեռացել խորհրդարանից: Այժմ նա որեւէ պաշտոն չի զբաղեցնում:

Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իր որդին դիմումի համաձայն   հրաժարվել է զբաղեցնել  Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնը: «Մենք նման խնդիր չունենք»,-եզրափակեց Լոքյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս