Թուրքական իշխանությունները տեղեկացրել են, որ հանքահորերից մեկում, ուր անցած շաբաթ տեղի ունեցած պայթյունից երեք հարյուր մարդ էր զոհվել, հրդեհ է սկսվել:
Երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտնել է լրագրողներին, որ կրակը դժվարացնում է փրկարարների աշխատանքը:
Վերջին տվյալներով, Սոմայում տեղի ունեցած ողբերգության պատճառով զոհվել է 299 մարդ, երեք հանքափոր մինչ այժմ համարվում են անհետ կորած:
Թուրքական հանքահորերի ողջ պատմության մեջ ամենախոշոր վթարից հետո երկրում բողոքի ալիք է բարձրացել:
Դրա մասնակիցնեըը համոզված են, որ կառավարությունը պատասխանատվություն է կրում ողբերգության համար, և մեղադրում են հանքահորերի սեփականատերերին, որոնք միջոցներ են տնտեսում անվտանգության և հանքափորների ուսուցման հաշվին, տեղեկացնում է BBC-in: