Armlur.am-ի թղթակիցը տեղեկացրեց, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորվել է հինգ մարդ, որոնք պատահական անցորդներ են և Վերնիսաժի աշխատակիցներ: Նախնական տվյալներով 24-25 տարեկան վիրավոր տղան Վերնիսաժի աշխատակից է:
Ականատեսները լրագրողների հետ զրույցում հակասական տեղեկություններ են փոխանցում: Մի մասը պնդում է, որ կրակոցները լսվել են Վերնիսաժի դիմացի շենքից, մյուս մասն էլ ասում է, որ փողոցում են եղել կրակոցները: Իսկ Վերնիսաժի աշխատակիցները պատմել են, որ իրենց թվացել է, թե հերթական սերիալն են նկարահանում, սակայն տեսնելով արնաքամ լինող երիտասարդին, նոր գիտակցել են կատարվածի լրջությունը:
Քրական գործ է հարուցվել ապօրինի զենք- զինամթերք կրելու, հասարակական կարգը խախտելու և խուլիգանության հոդվածներով:
Մանրամասները՝ քիչ ուշ: