ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կուսակցություններին պարտադրում են 8 միլիոն դրամ ներդնել գաղափարական պայքարի մեջ մտնելու համար»:

Արամ Գ Սարգսյան 1in.am

Գաղափարական պայքա՞ր… Հո առաջին անգա՞մը չէ: Մի՞թե բազմափորձ դեմոկրատին հայտնի չէ, որ Հայաստանում ընտրությունները ոչ թե գաղափարական պայքարի հենքի վրա են կազմակերպվում, այլ ուրիշ արժեքների: Հիմա հայաստանյան կուսակցություններն ավելի քան երբեւէ ասում են ընտրություններ, հասկանում փող: Իսկ 8 միլիոն դրամն այսբերգի միայն երեւացող կողմն է: Այսինքն` իրականում նշված գումարի տասնապատիկն ու հարյուրապատիկն է ծախսվելու: Բայց այնպես է ստացվել, որ կուսակցությունները միայն 8 միլիոնից «դժգոհելու» հնարավորությունն ունեն: Ի~նչ արած, Արամ Գասպարի, դիմացե՛ք, այս է հայկական իրականությունը, որը նաեւ Դուք եք ձեւավորել:




Լրահոս