
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։