ՀՅԴ-ն առաջարկում է անցնել 100 տոկոս համամասնական համակարգի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունն արտահերթ նիստով ներկայացնելու է  100 տոկոս համամասնական համակարգի անցնելու նախագիծ, որը միասնական ընդունվել է ԱԺ ոչ իշխանական մյուս ուժերի կողմից և վերջիններս կմիանան այդ նախաձեռնությանը: Այս մասին «քառյակի» այսօրվա նիստից հետո հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Բոլոր չորս խմբակցություններն էլ համարում են, որ այս համակարգը, որը կա այսօր, նպաստում է քաղաքական համակարգի աղճատվածությանը և այդ մանդատներով ընտրվում են այն մարդիկ, ովքեր նպաստում են իշխանության վերարտադրմանը», – նշեց նա, հավելելով, թե իրենք կարծում են, որ  անցնումը 100 տոկոս համամասնական համակարգի` կարող է դրական փոփոխությունների ենթարկել համակարգը:

Նա նշեց, թե կուսակցությունները հնարավորություն ունեն որևէ օրինագիծ համարել հրատապ և Դաշնակցությունը օգտվել է դրանից, բայց դա միասնական է և իրենք բոլորն էլ կաջակցեն նրանց այդ հարցում:

Այն դիտարկմանը, թե ինչպիսին կլինի իշխանության դիրքորոշումը, նա նշեց, թե բնականաբար կլինի բացասական, քանի որ դա իրենց վերարատադրության հիմնական միջոցն է:




Լրահոս