Տ. Բարսեղյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ 

Տիգրան Բարսեղյանի կենսագրությունը 
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1972 թ. մարտի 1, ք. Երևան

Կրթություն

1978-1988 թթ. – Երևանի թիվ 177 միջն. դպրոց

1988-1993 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ Աշխատանքային գործունեություն 1993-1994 թթ. – ՀՀ դատախազություն, ստաժոր

1994-1996 թթ. – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, քննիչ

1996-1999 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժին՝ առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ

1999-2000 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ

2000 թ. – ՀՀ ՆԳՆ, Երևանի ՆԳ վարչություն, հետաքննության բաժանմունքի պետ

2000-2003 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ

2003-2008 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

2008-2009 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2009 – 2014 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Այլ տվյալներ Պահեստի սպա, զինվորական կոչումը` կապիտան:

Տիրապետում է ռուսերենի, անգլերենի և գերմաներենի: Կուսակցական պատկանելությունը Հայաստանի Հանրապետական կուսակցություն Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի որդի և դուստր: 




Լրահոս