Այս տարի երկու առարկաների` հայոց լեզվի եւ գրականության ու մաթեմատիկայի ընդունելության քննությունները կլինեն շտեմարանային: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հավաստմամբ քննությունների կարգը դեռ որոշված չէ, սակայն ժամկետների խախտում չի լինելու: Նրա խոսքերով` քննությունները նախորդ 2 տարվա նման կմեկնարկեն ժամանակին, բայց կվերջանան ավելի շուտ: Նախարարը հավաստիացրեց, որ այս տարի բուհ ընդունվածների ցուցակներն ավելի շուտ են հրապարակվելու, որպեսզի չխանգարեն զինկոմիսարիատների աշխատանքներին:
ՇՏԵՄԱՐԱՆԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ