Ըստ armlur.am-ի՝ հունվարի 17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ 1-ին կարգի հաշմանդամ Մարիետա Բեկնազարյանի` Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Մեհրաբյան փողոցի թիվ 42 տունը գտնվում է վթարային վիճակում: Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ մեկհարկանի (կառուցված 1977թ. խամքարային, կիր-ավազային շաղախով, 13ճ4ճ2.5մ.) տան հետեւի հողազանգվածի փլվածքի հետեւանքով կրող պատերի վրա առաջացել են ուղղաձիգ ճաքեր, փայտե հատակը, առաստաղը եւ դռները ձեւափոխվել են. վտանգավոր է բնակեցման համար: Դեպքի մասին տեղյակ են պահվել համապատասխան կառույցները:
ՓԼՈՒԶՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ