
Ռուսաստանյան հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան սրտի հետ կապված խնդիրներ ունի. հաղորդել է Московский комсомолец թերթը՝ հղում կատարելով մայրաքաղաքի բժշկական շրջանակների աղբյուրին:
Մոսկվայի հիվանդանոցներից մեկի բժիշկները Պրիմադոննայի մոտ հետադարձ ստենոկարդիա են հայտնաբերել: Երգչուհու մոտ սուր ցավեր են ի հայտ եկել, որոնք նրան անհարմարություններ են պատճառում հատկապես սպորտով զբաղվելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության այլ դեպքերում:
4 տարի առաջ Պուգաչովան արդեն բախվել էր նրա երևույթի հետ: Այն ժամանակ նրան սրտանոթների ստենտավորման էին ենթարկել: Այժմ երգչուհուն կարող է նոր վիրահատություն կամ ռեստենտավորում անհրաժեշտ լինել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Պուգաչովան կբուժվի Իսրայելում, որտեղ կան լավ հիվանդանոցներ: Երգչուհուն կուղեկցեն նրա երեխաները` երկվորյակներ Հարրին և Լիզան, ինչպես նաև նրանց դայակը և Պուգաչովայի ընկերուհին` Ալինա Ռեդելը: