ՀԱՆՈՒՆ ՍԻՐԵԼԻԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Վերլ քաղաքում տղամարդը թալանել է այն բանկը, որտեղ աշխատում է իր  ընկերուհին: Լուրը գրում է Bild-ը:  Այդ մարդը դիմել է նման քայլի այն բանի համար, որ ձեռք բերի ընկերուհու կրծքի մեծացման վիրահատության համար անհրաժեշտ գումարը: Բանկում աշխատող 23-ամյա Մենդի Սենդին իր 26-ամյա ընկերոջը` Յորգին, sms հաղորդագրություն է ուղարկել, որտեղ նշել է, որ բանկ ներխուժելու իսկական պահն է, ինչից հետո Յորգը, դանակով զինված, ներխուժել է հաստատություն եւ հափշտակել 95 հազար եվրո գումար: Դրանից հետո Մենդի Սենդին Յորգին հաղորդագրություն է ուղարկել` տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ թալանված գումարով ինքը կմեծացնի իր կուրծքը: Թերթի համաձայն` դատարանը սիրահար զույգին դատապարտել է 3 տարի 3 ամիս ազատազրկման:




Լրահոս