
Կատուն Կալիֆորնիայից, որը համացանցի աստղ է դարձել այն բանից հետո, երբ ցանցում հայտնվել է նրա մասնակցությամբ տեսահոլովակը, հրավիրվել է բեյսբոլ խաղալու:
Խոսքն այն հոլովակի մասին է, որում պատկերված է, թե ինչպես է կատուն 4-ամյա Ջերեմիին փրկում նրա վրա հարձակված շնից:
Տարա կատվին հրավիրել են բեյսբոլի խաղի ժամանակ գնդակի առաջին գցումը կատարելու: Կատուն կհայտնվի Bakersfield Blaze թիմի մոտակա տնային խաղի ժամանակ. հայտնել են ակումբի ներկայացուցիչները:
«Դա խելահեղ է հնչում, սակայն մենք մի աճպարարություն ենք ծրագրել», – ասել է թիմի անդամ Դեն Բեսբրիսը՝ չմանրամասնելով մտահղացումը:
Տարա կատուի փրկած տղայի ոտքին մի քանի կար են դրել, սակայն նրա առողջությանը վտանգ չի սպառնում. տեղեկացնում է BBC-ին: