Ռուսաստանում գնալով ավելի շատ երեխաներ են դիմում օգնության վստահության հեռախոսահամարների միջոցով:
Մեկ տարվա ընթացքում ծառայություններն ավելի քան մեկ միլիոն նման զանգեր են ստանում:
Ինչպես նշել է ՌԴ աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Ալեքսեյ Պուդովը, վստահության մանկական հեռախոսակապերը հնարավորություն են տալիս պաշտպանել երեխայի իրավունքները, կանխարգելել երեխաների հետ դաժան վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև՝ պայքարել երեխաների մոտ ինքնասպանությանը մղող տրամադրությունների հետ: Մնչդեռ Ռուսաստանում դեռ ոչ բոլորը գիտեն, որ նման հեռախոսակապ գոյություն ունի. տեղեկացնում է Интерфакс-ը:
Մայիսի 17-ին ողջ աշխարհում նշվում է վստահության մանկական հեռախոսների միջազգային օրը: Նման տոն սահմանելու առաջարկով հանդես էր եկել Child Helpline International կազմակերպությունը: