Ռ. Քոչարյանի ղեկավարման 10 տարիները` հայրենասպանության տարիներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման 10 տարիներն անվանում է հայրենասպանության տարիներ: Վահան Շիրխանյանի խոսքերով՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին կորցնելով Հայաստանը կորցրեց իր ապագան:

Մեր զրուցակիցը շատ բան ուներ հիշելու. հիշելու այն տարիները, որոնց ընթացքում կյանքը տարբեր ուղիով է նրան տարել: Տարիներ, որոնց ընթացքում հանդիպել է սպարապետ Վազգեն Սարգսյանին ու նրա հետ մեծ հույսեր կապել: Բայց, ավաղ, հոկտեմբերի 27-ի ցավալի իրադարձությունների պատճառով Վահան Շիրխանյանը չի կարողացել իրագործել այն, ինչը պլանավորել են ինքն ու Սպարապետը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարարը  Armlur.am-ին պատմել է, թե ինպես է սկսել իր գործունեությունը, ինչու է որոշել կրթություն ստանալ Թուրքմենստանում ու ինչու է Ջավախքից տեղափոխվել Աշտարակ:

Սոնա Գրիգորյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս