
«Կալյարի»-ի 27 ամյա կենտրոնական պաշտպան Դավիդե Աստորին մոտ է «Լացիո» տեղափոխվելուն, սակայն նրա նկատմամբ տարբեր ժամանակներում հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Սպարտակ»-ն ու «Լոկոմոտիվ»-ը:
Կողմերն ակտիվ քննարկումներ են անցկացնում, որոնք շուտով պետք է ավարտին մոտենան: Գործարքի արժեքը գնահատվում է 7 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Աստորին անցկացրել է 33 խաղ և կատարել երկու գոլային փոխանցում: