2011 թվականի վերջին օրերին տեղի ունեցավ եւս մեկ աստղային հարսանիք: Ամուսնացան Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը: Նրանք մեծ հարսանիք էին կազմակերպել, հրավիրել շոու բիզնեսի հայտնի դեմքերի, ինչպես նաեւ Պուգաչովայի նախկին ամուսնուն` Ֆիլիպ Կիրկորովին, ով, բնականաբար, դատարկաձեռն չէր եկել: Ամենաշքեղ նվերը մատուցեց հենց Կիրկորովը` իր նախկին կնոջը նվիրելով «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 780 հազար դոլար: «Չնայած մենք այսքան տարի է` բաժանված ենք, բայց ես չեմ դադարում սիրել Ալլոչկային»,-խոստովանել է Կիրկորովը:
Ի դեպ, Պուգաչովան ունի ավտոմեքենաների թանկարժեք հավաքածու: Նրա ավտոտնակում արդեն կա «Audi TT», «Hummer», «Մերսեդես», «Rolls-Royce»: Կիրկորովի թեթեւ ձեռքով ավելացավ նաեւ «Բենթլի»-ն:
ՄԻԵՎՆՈՒՅՆ Է` ՍԻՐՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ