
Այս պահին Ֆրանսիայի սենատի շենքի առջ հավաքվել են եվրոպաբնակ հազարավոր հայեր, ովքեր սպասում են Սենատի որոշմանը` ԱԺ ի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին: Armlur ին փոխանցում են, որ հավաքվածներին արդեն Սենատից վստահեցրել են, որ օրինագիծն ընդունվելու է: Այս պահին մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ հետևում են սենատի նիստին, այն ուղիղ եթերում հեռարձակվում է նաև Հայաստանում: