Հունիսի 1-ին Ուկրաինայի «Օլիմպիյսկի» ազգային մարզահամալիրում պաշտոնապես կբացվի Կլիչկո եղբայրների անվան թանգարան: Թանգարանի հյուրերը կկարողանան տեսնել բացառիկ նմուշներ, դիտել ժամանակակից մուլտիմեդիայի շոու:
Մինչև սեպտեմբերի 1-ը թանգարանի մուտքն անվճար է լինելու. հայտնում է isport.ua-ն:
«Շատ հաճելի է, որ «Օլիմպիյսկիում» կբացվի այդպիսի թանգարան: Մեր բազմաֆունկցիոնալ մարզադաշտը բաց է բոլոր մարզատեսակների համար:
Հուսով եմ, որ գալով մեզ մոտ, աճող սերունդը կհասկանա սպորտի և ակտիվ կյանքի կարևորությունն ու նշանակությունը: Կցանկանայինք մեր այցելուներին հրավիրել ոչ միայն ֆուտբոլի և թեթև ատլետիկայի մրցույթների, այլև՝ բռնցքամարտի:
Ես հավատում եմ, որ մոտ ապագայում մենք ի կատար կածենք մեր երազանքները: Եվ իհարկե, բոլորին հրավիրում ենք թանգարանի բացմանը», – ասել է «Ուկրաինայի սպորտային արենաներ» պետական կոնցեռնի տնօրոն Սերգեյ Սիմակը: