
Ռուսական “”Գազպրոմ”” ընկերության կողմից ադրբեջանական գազի գնման ծավալները կավելանան 2 անգամ` 1,5 միլիարդ խմ-ից մինչև 3 միլիարդ խմ գազ: Այդ մասին նշվում է “”Գազպրոմ””-ի պաշտոնական կայքում: “”Գազպրոմ””-ի ղեկավար Ալեքսեյ Միլերն ասել է, որ իրենք արդեն 2-րդ տարին անընդմեջ կրկնապատկում են ադրբեջանական գազի գնման ծավալները: Փաստաթուղթը ստորագրվել է Կրասնայա Պոլյանայում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ: