
Դուշան Կրտոլիցան մեր ժամանակների ամենահայտնի տասնմեկամյա նկարիչ – վունդերկինդներից է: Նա Սերբիայից է:
Սովորական սև գրիչի օգնությամբ տղան անատոմիական ճշգրտությամբ մաքսիմալ մանրամասն պատկերներ է ստեղծում, որոնցով պատկերում է աշխարհն իր ողջ բազմազանությամբ:
Դուշանն իր նկարներում պատկերում է ոչ միայն միլիոնավոր տարիներ առաջ ապրած և վաղուց անհետացած կենդանիների, այլև՝ նրանց ժամանակակից հետնորդներին:
Տղան սկսել է նկարել 2 տարեկանից, իսկ ութ տարեկանում նա արդեն երկու անձնական ցուցահանդես է ունեցել ևհասցրել է ցուցադրվել ԱՄՆ, Ավստրալիայում, Հնդկաստանում: