![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/24//16797.jpg)
Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում` Սենատում, Ֆրանսիայում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը երկարատև քննարկումներից հետո վերջապես ընդունվեց: Այդպիսով, այդ երկրում ցեղասպանությունը ժխտող յուրաքանչյուր ոք կպատժվի: Օրինագծին կողմ քվեարկեց սենատորների մեծամասնությունը. քվեարկությանը մասնակցած 237 սենատորներից կողմ քվեարկեց 107 սենատոր, իսկ 86-ը` դեմ: