
Ֆրանսիայի Սենատն, ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ առաջնորդվում է համամարդկային արժեքներով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, այնուհետև հույս հայտնել, որ մոտ ապագայում շատ երկրներ կհետևեն Ֆրանսիայի օրինակին: