Հայաստանի հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, ում սեփականությունն է «Նաիրի» բժշկական կենտրոնը ու էլի շատ եկամտաբեր բիզնեսներ` անգամ արտերկրում, որոշել ու իրենով է արել նաեւ բուժհաստատության հարեւանությամբ գտնվող սրճարանը: Օլիգարխի ախորժակով հարձակման անցած բժշկապետը գոնե հաշվի չի առել, որ սրճարանն ազատամարտիկի է պատկանում: Ամեն ինչ, բնականաբար, ավարտվել է նախարարի բացահայտ եւ միակողմանի հաղթանակով: Եւ սպասվածի համաձայն, ազատամարտիկի ոտնահարված իրավունքները վերականգնելու երկու փորձերն էլ հենց առաջին ատյանի դատարանում անհաջողության են մատնվել: Իսկ Երեւանի քաղաքապետարանն էլ, բնականաբար, «թեւ ու թիկունք» է եղել նախարար Հարություն Քուշկյանին` հերթականությամբ մերժելով ազատամարտիկի բոլոր դիմումները:Հիշեցնենք, որ այս նախարարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ է եւ կոչված է զարգացնելու առողջապահության համակարգը, այլ ոչ թե սեփական բիզնեսը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ