Ժողովուրդ. Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը Սոչիից վերադառնալուց հետո հանդիպելու է իր կոալիցիոն գործընկեր “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ “”Ժողովուրդ””-ի տեղեկությունների` այս հանդիպումը բավականին վճռական է լինելու, քանի որ որոշվելու է, թե ինչքան մանդատ պետք է ստանա ԲՀԿ-ն: Եւ քանի որ որպես կանոն հայաստանյան ընտրությունների վրա էական ազդեցություն է ունենում Ռուսաստանի Դաշնությունը, ուստի բավականին հետաքրքիր զուգադիպություն է գրանցվել: ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդները միմյանց հետ կհանդիպեն ռուսաստանյան հետաքրքիր հանդիպումներից հետո: Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը եւս սինգապուրյան որսից առաջ եղել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Ի դեպ, առաջիկայում Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ, որտեղ կլինեն հավաստիացումներ, որ ԲՀԿ-ն որեւէ առնչություն չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:  




Լրահոս