
Թերթի ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ-ում գործարար Սիլվա Համբարձումյանի՝ կուսակցությանն անդամակցելուն ոչ բոլորն են կողմ: Այստեղ կան ինչպես նրան կողմ, այնպես էլ՝ դեմ հանրապետականներ: Բայց երկու ճամբարներում էլ հասկանում են, որ ընտրությունների ժամանակ գործարար կինն իրենց պետք է գալու: Օլիգարխների դեմ պայքարող հանրապետականն, իհարկե, կին գործարարին իր համամասնական ցուցակում տեղ չի տա: Սիլվա Համբարձումյանն առաջադրվելու է մեծամասնականով: Հանրապետականում անգամ շշուկներ կան, որ բարձր հովանու ներքով գտնվող կին գործարարի ցանկություններն ավելի հեռու են գնում: Ասում են, որ անգամ արտաքին գործերի նախարար դառնալու ախորժակ ունի: