
Հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում, Շիրակի փողոցում ԲՄՎ մակնիշի 27 ՏԼ 724 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Վահագն Բաղդասարյանը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մայթեզրի ծառին: Վթարի հետևանքով վթարի վայրից 1-03 ծառայության բրիգադը վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: