
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետևանքով հինգ տուժածներից երկուսին արդեն վիրահատել էին, և նրանց վիճակն այժմ կայուն է:
Քիչ առաջ համալսարանական թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը դուրս եկավ վիրահատարանից և լրագրողներին հայտնեց, որ մյուս երեք վիրավորներից Ալինա Բադալյանը ստացել է ամենաթեթև վնասվածքը ոտքի շրջանում, որն այժմ գիփսի մեջ է. նրա վիճակն այժմ ամենակայունն է:
Մյուս երկու վիրավորների վիրահատությունը դեռ ընթանում է: