
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը կփորձի իր ուժերը հեռուստահաղորդավարի դերում,քանի որ վերջինս վարելու է քաղաքական հաղորդում: Հեռուստահաղորդումների շարքը կսկսվի մարտից։ Այն բաղկացած կլինի 30 րոպեանոց 10 էպիզոդներից: Հաղորդումը կաբելային եւ արբանյակային հեռարձակմամբ կարող են դիտել ավելի քան 600 մլն մարդ ամբողջ աշխարհում: Հիշեցնենք, որ նա մեծ ճանաչում ձեռք բերեց իր կայքում 2010-ին սկնդալային հրապարակումներ անելուց հետո: