
Անգլիացի գիտնականները հայտարարել են, որ նրանց հաջողվել է ստեղծել մագնիսական հատկություններով օճառ,- գրում է BBC-ն: Բրիստոլի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ սովորական օճառը ներծծում է կեղտը, քիմիկատները եւ յուղը, բայց այն իսպառ չի վերացվում շրջակա միջավայրից, իսկ մագնիսական օճառը իր տեսակի մեջ համարվում է էկոլոգիապես ավելի մաքուր օճառ,քանի որ իր մագնիսականության շնորհիվ այն ներծծում է կեղտն ամբողջությամբ:Գիտնականները ենթադրում են, որ մագնիսական օճառն ապագայում հնարավոր կլինի օգտագործել` ծովի մակերեսից նավթային բծերի վերացման համար: