Հունվարի 23-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Այգեպատ գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի 22 և 27 տարեկան երկու բնակչի:Պարզվել է, որ նրանք հունվարի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, տներից մեկի երկրորդ հարկի հյուրասենյակից գողացել են Պանասոնիկ հեռուստացույց և էլեկտրական հոսանքի կարգավորիչ` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նրանք հունվարի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, մեկ այլ տնից համանման եղանակով գողացել են ոսկյա զարդեր, արծաթե մատանի, հուշանվեր և 4.000 դրամ` պատճառելով մոտ 460.000 դրամի նյութական վնաս, իսկ հունվարի 2-ին, ժամը 23.00-ի սահմաններում, մեկ այլ տնից` Նոութբուք համակարգիչ` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:Գողոնն առգրավված է:Երիտասարդները ձերբակալված են:Կատարվում է նախաքննություն:
Գողությունները բացահայտվեցին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ