Ֆրանսիան վերին աստիճանի սխալ գործեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականցնող օրինագծի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է Ֆրանսիային.”Ֆրանսիան վերին աստիճանի սխալ է գործել։  Տեղի է ունեցել ոչ անհրաժեշտ իրադարձություն։ Այժմ մեր բոլոր հույսերը կապված են Սահմանադրական դատարանի հետ։ Մենք օգտվելու ենք այդ հնարավորությունից եւ դիմելու ենք Սահմանադրական դատարանին։ Բայց եթե դա էլ օգուտ չտա, ապա երկկողմանի հարաբերություններին կհասցվի մեծ վնաս։ Մեծապես կտուժի թուրք-ֆրանսիական բարեկամությունը։ Սակայն դրա համար մենք պատասխանատվություն չենք կրի, դա կկրի այս ամենի նախաձեռնողը։ Մենք՝ պետությունն ու կառավարությունը, կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները”։




Լրահոս