
Ամերիկյան կինոակադեմիան այսօր կհայտարարի կինոյի աշխարհի ամենահեղինակավոր մրցանակի`”Օսկարի” հավակնորդներին, որը կորոշվի փակ, գրավոր քվեարկության միջոցով, – գրում է korrespondent-ը:Անվանակարգերում առաջադրումների քանակով ֆիլմերի մեջ առաջատարը “Արտիստը” համր ֆիլմն է եւ “Ժառանգներ” դրաման:Լավագույն դերասանի կոչման համար կպայքարեն Ջորջ Կլունին, Բրեդ Փիթը, Ժան Դյուժարդենը, ինչպես նաեւ Լեոնարդո ԴիԿապրիոն, Մայքլ Ֆասբենդերը, Հերի Օլդմենը եւ Մայքլ Շենոնը: Իսկ լավագույն դերասանուհի կոչման համար` Մերիել Սթրիփը, Վայոլա Դեւիսը եւ Միշել Ուիլյամսը: “Օսկարի” մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 26-ին, որը ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի 225 երկրներում: