
“Թեև ՊԵԿ-ում դեռ շարունակվում է ՀԷՑ-երի դեմ հարկային պարտավորություններից խուսափելու համար հարուցված քրեական գործի նախաքննությունը, սակայն դեռևս չկան մեղադրյալներ կամ կասկածյալներ”,-գրում է “Ժողովուրդ”-ը: Փոխարենը “Ժողովուրդ”-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս գործի շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել են ՀԷՑ ղեկավարությունը, այդ թվում՝ գլխավոր տնօրեն Ե. Բիբինը: “Այս լուրերը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև ՀԷՑ մամուլի ծառայությունից: Հետաքրքիրն այն է, որ տևական ժամանակ է՝ այս գործը քննվում է, սակայն չկան ո՛չ մեղադրյալներ, ո՛չ կասկածյալներ, ո՛չ էլ գործն է կարճվում”,- հավելում է “Ժողովուրդը”-ը: