
Երեկ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժած հինգ վիրավորներն այժմ գտնվում են համեմատաբար կայուն վիճակում: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ինտենսիվ թերապիայի ծառայության պատասխանատու Ան. Առաքելյանը:
Նա նշեց, թե երեկ հինգ վիրավորներից վիրահատության են ենթարկվել չորսը: Այս պահին բոլորի վիճակը կայուն է, սակայն ավելի լավ վիճակում գտնվում են Ալինա Բադալյանը և Նորայր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ Վերնիսաժի տարածքում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել 5 վիրավոր: