
Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ 48-ամյա Գնել Գևորգյանը, վարելով “Մերսեդես բենց” մակնիշի 30 ԼՕ 669 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Գյումրի ճանապարհի 85-րդ կմ–ում՝ Լանջիկ գյուղի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել դաշտի մեջ։ Վթարի հետևանքով ուղևոր, Ախուրյան գյուղի բնակիչ 48-ամյա Մխիթար Իգիթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ախուրյանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։