
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Գերմանիայի գավաթի եզրափակչի խաղում թիմի հաղթանակը:
«Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը թույլ էր տալիս մեզ մրցաշրջանը հաջող համարել: Ուրախ ենք, որ այս անգամ ևս հաղթեցինք և նվաճեցինք երկրի գավաթը: Այն մեր նպատակն էր: Շնորհավորանքներս խաղացողներին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի եզրափակչում Գվարդիոլայի սաները հաղթանակ տոնեցին Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ: